Ողջաբերդի լեռներ, լեռներ ՀայաստանիԿոտայքի մարզում, Գեղամա լեռների հարավարևմտյան ճյուղավորությունը Ջրվեժ և Մուշաղբյուր գետերի միջև։ ։ Երկարությունը՝12 կմ[2]։ Կազմված է կավավազաքարային ծալքավորված շերտախմբերից և հրաբխաբեկորային ապարներից (Ողջաբերդի հաստվածք), որոնք ծածկված են լավաներով։ Ունի մինչև 2200 մ բարձրություն։ Բեկորային կառուցվածքով, կատարային մասում բլրաալիքավոր, մասամբ՝ տափարակ մակերևույթով էրոզիոն-դենոլդացիոն սեղանաձև լեռնաշղթա է։ Հարավ և հարավարևմտյան լանջերը զառիթափ են՝ մասնատված չոր հովիտներներով ու ձորակներով։ Տարածված են սելավային և սողանքային երևույթները։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք են, աստիճանաբար ցածրանալով ձուլվում են Կոտայքի սարավանդին։ Լանջերին տարածված են չոր, կատարային մասում՝ լեռնային տափաստանները։ Օգտագորձվում է որպես արոտավայր, խոտհարք և վարելահող[3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 95 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։